Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացի…

Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին շան հետ իջել է Գեղամասար բնակավայրի հարակից անտառ՝ Սևանա լճի ափ, քաղաքացու հետ կապը ընդհատվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ որոնողական աշխատանքների արդյունքում անտառի դժվարանցանելի հատվածում՝ եղեգնուտում, փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացուն։
Փրկարարներն անտառային հատվածով, մոտ 300 մետր քաղաքացուն  դուրս են բերել երթևեկելի հատված և տեղափոխել Գեղամասար բնակավայր։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով