🪺 «Ուսապարկերով» թռչունները. գիտնականներին հաջողվել է վայրի բնության մեջ նշադրել մորուքավոր անգղի ծնողին ու ձագին
Մայիսի 31-ը գուցե այդպես էլ սովորական օր մնար գիտնականներ Լուսինե Աղաջանյանի, Մամիկոն Ղասաբյանի եւ Լյուբա Բալյանի համար, եթե տեղի չունենար կարեւոր մի իրադարձություն: Գիտական խումբը Վայքից դեպի Ջերմուկ ընկած հատվածում՝ ժայռի վրա գտնվող անգղերի բնադրավայրում, հանդիպել էր մորուքավոր անգղի ու դրա ձագին՝ երիտասարդ առանձնյակի, եւ կարողացել էր նշադրել:
Նշադրումը արբանյակային տվիչներով սարքի տեղադրումն է թռչնի մեջքին կամ ոտքին: Այն հնարավորություն է տալիս տեղեկություններ ստանալ թռչունների միգրացիայի, վարքագծային փոփոխությունների մասին, բացահայտել տեսակին սպառնացող վտանգները եւ այլն:
Սա մորուքավոր անգղի նշադրման եզակի դեպք է Հայաստանում, երբ հաջողվել է նշադրել թե՛ ծնողին, թե՛ ձագին: Այս մասին նշադրումից օրեր անց իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր նաեւ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրէկոլոգիայի գիտական կենտրոնն. «Սա հնարավորություն է ստեղծում վայրի բնության մեջ բնադրող ծնող-ձագ հարաբերությունների ուսումնասիրության համար»:
Նշադրման համար գիտական խմբի հետ լեռնագնաց է աշխատում: Այդ օրը նա ժայռից ներքեւ էր իջել ու տեսել, որ ձագը բնում է, իսկ ծնողը՝ բնի խորքում:

«Այդ օրն ընդհանրապես չէի սպասում, որ կհաջողվի նշադրել եւ՛ ծնողին, եւ՛ ձագին: Ալպինիստը մեր լավ գործընկերն է, եւ միշտ խոսում էինք, որ շատ լավ կլինի, եթե մեծին էլ բռնենք: Սակայն այդ օրը մտքներովս չէր անցնի, որ բնի մեջ կբռնենք, որովհետեւ ինչ թռչուն ուզում է լինի, մեծերը գնում են բնից»
,- ասում է Լուսինե Աղաջանյանը:
Մայիսի 31-ը գուցե այդպես էլ սովորական օր մնար գիտնականներ Լուսինե Աղաջանյանի, Մամիկոն Ղասաբյանի եւ Լյուբա Բալյանի համար, եթե տեղի…
Թողնել պատասխան