Հայաստանի Հանրապետությունում կայացած ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին Հ…

Հայաստանի Հանրապետությունում կայացած ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդավարության ամրությունը։ Թավշյա հեղափոխության ոգին, որն առաջնորդեց Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին, կենսունակ է և բարգավաճում է։
Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Հայաստանը շարունակում է ընթանալ ժողովրդավարության, բարեփոխումների, խաղաղության ու ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ուղիով։ Հունիսի 7-ին Հայաստանի ժողովուրդը հստակ արտահայտեց իր նախապատվությունը՝ ընտրելով ժողովրդավարությունը, օրենքի գերիշխանությունը, բարեփոխումներն ու խաղաղությունը, նախընտրելով բաց, ներառական գործընկերությունը ԵՄ-ի հետ։ Մենք այժմ այդ նկրտումները պետք է վերափոխենք իրական արդյունքների։ Դուք կարող եք այդ հարցում ապավինել մեր աջակցությանը»,- ասաց Եվրոպական հանձնաժողովի նախագահը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով