Հայաստանն ապաշրջափակման թեմայով աշխատում է Եվրոպական միության հետ, մասնավորապես՝…

Հայաստանն ապաշրջափակման թեմայով աշխատում է Եվրոպական միության հետ, մասնավորապես՝ հյուսիսային երթուղու իրագործման շուրջ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ հետազոտությունները ցույց են տվել, որ Արևելք-Արևմուտք ամենակարճ ճանապարհն անցնում է Հայաստանի Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերով։

«Մենք այդ նախագծի իրագործման շուրջ աշխատում ենք Եվրոպական միության հետ»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ծրագրի իրականացման ամենապարզ տարբերակը Ղազախ-Իջևան-Վանաձոր-Գյումրի-Ախուրիկ ավտոմոբիլային ճանապարհները միջազգային բեռնատարների համար վճարովի հիմունքներով բացելն է։
Փաշինյանը նշեց, որ ծրագիրը հեշտ իրագործելի է, սակայն դրա համար անհրաժեշտ են քաղաքական պայմանավորվածություններ։

«Պետք է քաղաքական պայմանավորվածությունները ձեռք բերվեն և իրագործվեն։ Իհարկե, նաև Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը պետք է տեղի ունենա»,- ասաց վարչապետը։

Նրա գնահատմամբ՝ ծրագիրը կարող է տարածաշրջանային մեծ հետաքրքրություն ներկայացնել։
Վարչապետը հավելեց, որ Ախուրիկում ճանապարհի փոքր հատված կառուցելու անհրաժեշտություն կլինի, սակայն դա իրագործելի է։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով