Անդրանիկ Թևանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Վահագն Ալեքսանյանի——Կալանքի տակ գտն…

Անդրանիկ Թևանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Վահագն Ալեքսանյանի
——
Կալանքի տակ գտնվող «Մայր Հայաստան» կուսացկության նախագահ, ԲՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի դեմ՝ ՝ պահանջելով հերքել իր վերաբերյալ զրպարտություն և վիրավորանք պարունակող հայտարարությունները, հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցել պատճառված ոչ գույքային վնասը։
Հայցադիմումի համաձայն՝ վեճի առարկա են դարձել 2026 թվականի մայիսի 31-ին մի շարք քաղաքական ուժերի մասնակցությամբ անցկացված «Քաղաքական ուժերի ծրագրերը խաղաղության և անվտանգության վերաբերյալ. Մեծ բանավեճ» խորագրով հեռուստաբանավեճի ընթացքում Վահագն Ալեքսանյանի կողմից հնչեցված արտահայտությունները։
Մանրամասները՝ այստեղ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով