Դիվանագիտության ներկայիս վերափոխումը վերաիմաստավորվում է նաև ներկայացվածության և…

Դիվանագիտության ներկայիս վերափոխումը վերաիմաստավորվում է նաև ներկայացվածության և առաջնորդության մասին ընդհանուր պատկերացումները և որքան բազմազան են արտաքին քաղաքականության ձևավորման գործընթացներում ներգրավված ձայներն ու փորձառությունը, այնքան ամբողջական և արդյունավետ են կայացվող որոշումները, հանրային վստահությունը և միջազգային համագործակցության արդյունքները։
Այդ կարծիքը Կանանց դիվանագիտության միջազգային օրվա առթիվ կազմակերպված և «Դիվանագիտությունը բոլորի համար՝ ընդլայնելով սահմանները, ներկայացվածությունն ու ազդեցությունը» խորագիրը կրող միջոցառման ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը։

«Կանանց լիարժեք մասնակցությունը դիվանագիտությանն ու հանրային կառավարմանը վաղուց արդեն միայն հավասարության խնդիր չէ։ Այն  դարձել է որակյալ որոշումների կայացման, կենսունակ ինստիտուտների և արդյունավետ դիվանագիտության կարևոր նախապայման։ Վերջին տարիներին ՀՀ-ն հետևողականորեն առաջընթաց է գրանցում այս ուղղությամբ։ Աճել է կանանց ներգրավվածությունը ԱԺ-ում, պետական կառավարման համակարգում, դիվանագիտական ծառայությունում։ Ավելի ու ավելի շատ կանայք են ղեկավարում պետական կառույցներ, մասնակցում միջազգային բանակցություններին, ներկայացնում ՀՀ-ն միջազգային կազմակերպություններում՝ նշանակալի ներդրում ունենալով մեր երկրի արտաքին քաղաքականության ձևավորման և իրականացման գործում»,- ասաց Աբիսողոմոնյանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով