Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորել է Հայաստանի Հան…

📌 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։
Ուղերձում վարչապետը հայտարարել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված մեծամասնության նախընտրական ծրագիրը ներառում է նոր սահմանադրություն ընդունելու օրակարգը:
Փաշինյանի խոսքով՝ գործող Սահմանադրությամբ հաստատված իրավակարգի և ժողովրդի միջև երկար տարիներ բացակայել է օրգանական կապը, ինչի հետևանքով քաղաքացիները չեն ունեցել զգացողություն, որ երկրում գործող կանոնները բխում են իրենց կամքից։ Նա նշել է, որ 2024 թվականից իրականացվող քաղաքականությունն ուղղված է եղել այդ բացը լրացնելուն, իսկ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում այդ քաղաքականությունը ստացել է ժողովրդի վստահության քվեն։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով