Սամվել Կարապետյանին ու իր թիմին խփելը հիմա ամենահեշտն է։ Մեր շատ արձանագրումներ էլ իրենք ընկալում են որպես հարված իրենց, ինչը հասկանում ենք ,բայց չենք ընդունում, որովհետև եթե լիներ հարվածելու ցանկություն, դա լրիվ այլ արտահայտում կունենար։
Ու, ընդհանրապես, այն, որ Սամվել Կարապետյան քաղաքական գործոն հայտնվեց մեր իրականության մեջ, դա հենց գործող քաղաքական դերակատարների տապալումն էր։ Ամենայն հարգանքով բոլոր քաղաքական գործիչների նկատմամբ, բայց եթե դուք ինչ-որ բան անելու ձևը գիտեիք, պետք է անեիք ինքներդ, չեք արել դա ու նաև այդ պատճառով է «ծնվել» Սամվել Կարապետյան քաղաքական գործիչը։
Այստեղ մեկ այլ խնդիր էլ ունի Կարապետյանը, որը գտնում ենք, որ պետք է լուծի հենց այս փուլում, դա ինքն իր ներսում վերլուծել ու հասկանալն է, թե իրապես ովքե՞ր են իր լավը ուզում, ովքե՞ր են իր կողքին բացառապես անձնական շահի համար ու ովքե՞ր են իր դեմքին ժպտում, բայց ցանկանում իր ոչնչացումը։
Միշտ չէ, որ քեզ քննադատողը քո թշնամին է, իսկ երեսիդ ժպտողը՝ բարեկամդ։
Սամվել Կարապետյանի քաղաքական ապագան՝ միայն իր ձեռքերում Սամվել Կարապետյանը քաղաքականության մեջ հայտնվեց հայկական քաղաքական դաշտի վակուումային պայմաններում, երբ կար խորը հիասթափություն ներկա ընդդիմությունից ու նոր ուժի փնտրտուք։ «Եթե քաղաքական գործիչները չհաջողեն…
Թողնել պատասխան