✈️🇷🇺 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից։«Վարչապետին Եկատերինբուրգի «Կոլցովո» օդանավակայանում դիմավորել է Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օրլովը:
Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։
Նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։
🇷🇺 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ 📌 Փաշինյանը Եկատերինբուրգում կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար…
Թողնել պատասխան