Դատավորների օգնականների և գործավարների տասնյակ հաստիքներ ամիսներով մնում են թափուր։ Դատական դեպարտամենտն այս իրավիճակի հիմնական պատճառը համարում է ոչ մրցունակ աշխատավարձն ու ցածր սոցիալական երաշխիքները։ Մինչդեռ դատավորների վրա ավելացող ծանրաբեռնվածությունը կարող է անդրադառնալ նաև գործերի քննության արդյունավետության և ժամկետների վրա։
📌 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Կիմա Արզումանյանի աշխատակազմի գործավարի թափուր հաստիքը 9 ամիս՝ 2025թ. սեպտեմբերի 15-ից չի համալրվել: Նույն տարվա նոյեմբերից թափուր է նաև դատավոր Արման Օհանյանի գործավարի հաստիքը: 2026թ. մարտից թափուր է նույն դատարանի դատավոր Նելլի Հարությունյանի գործավարի, իսկ մայիսից՝ օգնականի հաստիքները և այլն:
Դատավորի օգնականի կամ գործավարի 28 թափուր հաստիք կա (2026թ. հունիսի 16-ի դրությամբ), սակայն այդ թիվն ամեն օր կարող է փոփոխվել: Դատավորների աշխատակազմերում կադրային շարժեր գրեթե ամեն օր են լինում։
🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ
Թողնել պատասխան