Ռուսաստանի Դաշնությունը պատրաստակամ է հետևողականորեն զարգացնել հարաբերություններ…

🇦🇲🇷🇺Ռուսաստանի Դաշնությունը պատրաստակամ է հետևողականորեն զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Երևանում կձևավորվի նոր կառավարություն։ Այս մասին Եկատերինբուրգում հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Միշուստինը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Հայաստանի կառավարության ղեկավարը Ռուսաստան է մեկնել՝ մասնակցելու «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով