#ԱԱ_2026 Բելգիայի ազգային հավաքականը վստահ հաղթանակ տարավ՝ 4:1 հաշվով առավելութ…

🇧🇪🇺🇸 #ԱԱ_2026 Բելգիայի ազգային հավաքականը վստահ հաղթանակ տարավ՝ 4:1 հաշվով առավելության հասնելով ԱՄՆ-ի նկատմամբ և նվաճելով քառորդ եզրափակիչի ուղեգիր։
ℹ️ Դուբլի հեղինակ դարձավ Շառլ Դե Կետելարեն: ԱՄՆ հավաքականը պատասխանեց Մալիկ Թիլմանի գեղեցիկ տուգանային հարվածից գոլով՝ կրճատելով հաշվի տարբերությունը, սակայն ընդմիջումից հետո բելգիացիները կրկին իրենց ձեռքը վերցրին նախաձեռնությունը։ Հանս Վանակենը օգտվեց ամերիկացիների պաշտպանական սխալից ու գրավեց դարպասը, իսկ հանդիպման վերջակետը դրեց Ռոմելու Լուկակուն՝ ձևակերպելով 4:1 վերջնական հաշիվը։
⚽️ Հուլիսի 10-ին՝ ժամը 23:00-ից, կհետևենք Իսպանիա-Բելգիա դիմակայությանը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով