Կաշառքի գործ՝ Բրյուսովի անվան պետական համալսարանումՀակակոռուպցիոն կոմիտեի տվյալ…

🎓 Կաշառքի գործ՝ Բրյուսովի անվան պետական համալսարանում
Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է երեք դրվագով կաշառք ստանալու մեջ։
Ըստ նախաքննության՝ նա գումարներ է ստացել երկու դասախոսից՝ արձակուրդների և դասաժամերի բաշխման հարցերում հովանավորչություն ցուցաբերելու համար, իսկ մեկ ասպիրանտից՝ ոսկյա զարդ՝ ատենախոսության պաշտպանության գործընթացը կազմակերպելու դիմաց։
Նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատախազին՝ դատարան փոխանցելու միջնորդությամբ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով