🚨 Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին: Պահանջվում է միջոցներ ձեռնարկել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ:
🔍 Դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ի և քաղաքացի Խոսրով Ավետիսյանի միջև 2008 թվականին կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է դեռևս 2011 թվականի ապրիլի 8-ին: Չնայած դրան, Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ կառուցապատման իրավունքի դադարեցման վերաբերյալ որևէ գրառում առկա չէ:
📋 Քանի որ պայմանագրի ժամկետի ավարտից հետո հողամասի օգտագործումը շարունակելը հիմք չէ պայմանագիրը երկարաձգելու համար, ՊՈԱԿ-ին հասցեագրված միջնորդագրով պահանջվել է իրականացնել անհրաժեշտ քայլեր՝ կառուցապատման իրավունքի պետական գրանցումը վերջնականապես դադարեցնելու համար:

Թողնել պատասխան