Գագիկ Ծառուկյանի տանից նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տ…

📣 Գագիկ Ծառուկյանի տանից նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել։ Այս մասին հայտնում են Երևանի կենդանաբանական այգուց։
💬 «Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,- նշված է հաղորդագրությունում։
📌 Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնել են, որ Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա։
❗️ Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր, որոնք տեղափոխվել են Կենդանաբանական այգի։ [ՀՀ քննչական կոմիտե]

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով