Տեղեկատվության հրապարակման ընթացքում առաջնային պետք է լինի լավագույն շահի սկզբու…

Տեղեկատվության հրապարակման ընթացքում առաջնային պետք է լինի լավագույն շահի սկզբունքի պահպանումը։
Հանրությանը տեղեկացնելու անհրաժեշտությունը յուրաքանչյուր դեպքում պետք է հավասարակշռվի անձնական կյանքի պաշտպանության, հնարավոր հետևանքների գնահատման և չվնասելու սկզբունքի հետ՝ բացառելով այնպիսի հրապարակումներ, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ իրավունքների և արժանապատվության վրա։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանն ընդգծել է, որ երեխայի մասին յուրաքանչյուր հրապարակման հիմքում պետք է լինի նրա իրավունքների պաշտպանությունը, արժանապատվության պահպանումը և լավագույն շահի առաջնահերթությունը։
Հանրային հետաքրքրությունը չի կարող գերակայել երեխայի անվտանգությանն ու անձնական կյանքի պաշտպանությանը, քանի որ երեխային վերաբերող տեղեկատվության տարածումը պահանջում է առավելագույն պատասխանատվություն։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով