Այս տարի լրանում է Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 105-ամյակը։
1921 թվականի հուլիսին Շանհայում կայացավ Չինաստանի կոմունիստական կուսակցության առաջին համաչինական համագումարը, որը խորհրդանշեց կուսակցության պաշտոնական հիմնադրումը։ Այդ պահից սկսած չին ժողովուրդն ու չին ազգը ձեռք բերեցին իրենց ամենահուսալի առաջնորդող ուժը։ Ներքին ցնցումներից, արտաքին ագրեսիայից, աղքատությունից և հետամնացությունից երկար ժամանակ տառապած Չինաստանը բռնեց պատմական խորքային վերափոխումների ուղին, որոնք արմատապես փոխեցին երկրի ճակատագիրը։
Չինաստանի կոմունիստական կուսակցությունը, առաջնորդելով չին ժողովրդին անխոնջ պայքարի ճանապարհով, հիմնովին փոխեց նրա ճակատագիրն ու ապագան։ Վերջ դրվեց հին Չինաստանի՝ որպես կիսագաղութային և կիսաֆեոդալական հասարակության պատմությանը, հիմնվեց Նոր Չինաստանը, որտեղ ժողովուրդը դարձավ երկրի իրական տերը, սեփական ճակատագիրը հաստատուն կերպով վերցրեց իր ձեռքը և, ապավինելով սեփական ուժերի նկատմամբ վստահությանը, ինքնուրույնությանը և ինքնազարգացման ձգտմանը, վստահ քայլերով շարժվում է դեպի առավել լուսավոր ապագա։
Բացվեց չին ազգի մեծ վերածննդի իրականացման ճիշտ ուղին։ Բարեփոխումների և բաց քաղաքականության մեկնարկից ի վեր ընդամենը մի քանի տասնամյակի ընթացքում Չինաստանը անցավ արդյունաբերականացման այն ճանապարհը, որի համար զարգացած երկրներին պահանջվել էին հարյուրամյակներ՝ ստեղծելով համաշխարհային ճանաչում ստացած երկու հրաշք՝ տնտեսության արագ զարգացում և հասարակության երկարաժամկետ կայունություն։ Հետևողականորեն առաջ է մղվում չինական արդիականացումը՝ ձևավորելով մարդկային քաղաքակրթության նոր ձև, ընդլայնելով զարգացող երկրների հնարավորությունները արդիականացման ճանապարհին և մարդկության առջև ծառացած կարևորագույն մարտահրավերների հաղթահարման գործում ներդնելով չինական իմաստությունը, չինական լուծումներն ու չինական ներդրումը։ Չինաստանը լայնորեն ճանաչված է որպես համաշխարհային խաղաղության կառուցող, գլոբալ զարգացման խթանող ուժ և միջազգային կարգի պաշտպան։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Թողնել պատասխան