ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Անկարայում դաշինքի գագաթնաժողովի երկրորդ օ…

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Անկարայում դաշինքի գագաթնաժողովի երկրորդ օրվա սկզբին հայտարարել է, որ ակնկալում է, որ գագաթնաժողովի ավարտից հետո ընդունված հռչակագրում Ռուսաստանը կնշվի որպես ՆԱՏՕ-ի համար երկարաժամկետ սպառնալիք։
Այս մասին նա ասել է BBC-ի ռուսական ծառայության լրագրողի հարցին ի պատասխան։
Լրագրողը հիշեցրել է, որ 2024 թ. Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում Ռուսաստանն անվանվել է «դաշնակիցների անվտանգության համար ամենազգալի և անմիջական սպառնալիք», սակայն Հաագայի գագաթնաժողովում դաշնակիցները պարզապես նշել են «եվրատլանտյան անվտանգության համար Ռուսաստանի ներկայացրած երկարաժամկետ սպառնալիքի» մասին։

«Ես սպասում եմ, որ այսօր մենք հավաքական կերպով կընդունենք, որ Ռուսաստանը երկարաժամկետ սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի տարածքի համար։ Մենք պետք է ծանոթանանք հռչակագրին, երբ այն հրապարակվի, բայց ես վստահորեն սպասում եմ, որ Ռուսաստանից եկող երկարաժամկետ սպառնալիքի մասին այնտեղ կրկին կհիշատակվի», — ասել է Ռյուտեն։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով