Կառավարությունը 14 մլն դրամի արտոնություն է տվել Փաշինյանի ընկերոջ ձեռնարկության…

Կառավարությունը 14 մլն դրամի արտոնություն է տվել Փաշինյանի ընկերոջ ձեռնարկությանը
Հուլիսի 2-ի նիստում Կառավարությունը չզեկուցվող կարգով ընդունել է որոշում, որով «Իջեւանյան բեկոն» ՍՊԸ-ին ազատել է 14 մլն դրամի մաքսատուրքից: Ընկերության հիմնական փայատերը վարչապետ Փաշինյանի իջեւանցի ընկերն է՝ Ֆրունզե Ղազարյանը: 
📌 Որոշման նախագիծը կազմել է Էկոնոմիկայի նախարարությունը: Ըստ որոշման հիմնավորման՝ ընկերությունն Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում նախատեսում է հիմնել խոզաբուծական համալիր։ Այս ծրագրի շրջանակներում ՍՊԸ-ն Վրաստանից ներմուծում է (ծագման երկիրը Թուրքիան է) հացահատիկի պահպանման համակարգ (սիլոս) ու սարքավորումներ, որոնք գնահատվել են 140 մլն դրամ, իսկ դրանց ներմուծման մաքսատուրքը՝ 10 տոկոսի չափով՝ 14 մլն դրամ:  
🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով