Վերջնական համաձայնագրի հասնելու համար Իրան-ԱՄՆ բանակցությունները դեռ չեն մեկնար…

📌 Վերջնական համաձայնագրի հասնելու համար Իրան-ԱՄՆ բանակցությունները դեռ չեն մեկնարկել, փոխարենը տարբեր կերպ են մեկնաբանվում, չեն իրագործվում կամ պարբերաբար խախտվում են ստորագրված հուշագրի դրույթները:
◼️ Նավթային արտոնություններ (10-րդ կետ). ԱՄՆ-ն չեղարկել է պատժամիջոցների այն բացառությունը, որով հունիսի 21-ից թույլատրվել էր իրանական նավթի և նավթաքիմիական արտադրանքի վաճառքը։ Բոլոր գործարքները պետք է դադարեցվեն մինչև հուլիսի 17-ը, մինչդեռ արտոնությունը Թեհրանին հնարավորություն էր տալիս նավթ վաճառել մինչև օգոստոսի 21-ը։
◼️Ռազմական գործողությունների դադարեցում (1-ին կետ). Գիշերն ԱՄՆ-ն ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: ԱՄՆ-ն ՀՕՊ համակարգեր, ռադարներ ու մոտորանավակներ է թիրախավորել Իրանի հարավում, իսկ Թեհրանը՝ ամերիկյան օբյեկտներ Բահրեյնում ու Քուվեյթում:
◼️Նավագնացության անվտանգություն (5-րդ կետ). Ամերիկյան կողմը նշում է, որ գործողությունը ձեռնարկել է ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա Իրանի վերջին հարձակման: Թեհրանը նավերի վրա հարձակումը հիմնավորում է նրանով, որ դրանք չեն անցել Իրանի կողմից սահմանված երթուղով:
◼️Լիբանանի գործոնը (1-ին կետ). Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել «Հեզբոլլահին», թեև ոչ նախկին ինտենսիվությամբ: Լիբանանում հրադադարի հարցը ևս ներառված էր հուշագրում, սակայն Լիբանան-Իսրայել շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ՝ Լիբանանում իրավիճակի կայունացումը պայմանավորվում է Թել Ավիվ-Բեյրութ գործընթացով, ոչ թե՝ Իրան-ԱՄՆ:
🔺Այս ֆոնին Թրամփը նորից սպառնալիքներ է հնչեցնում Իրանի հասցեին, ինչին Թեհրանն արձագանքում է, որ նման պայմաններում վերջնական համաձայնագրի հասնելու բանակցությունները չեն մեկնարկի:
@IRI2day

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով