Եվրոպական միությունը Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում է, թե ինչպես կարող է Բրյուսելը լավագույնս աջակցել Հարավային Կովկասի հաղորդակցային երթուղիների զարգացմանը։
Այս մասին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն՝ խոսելով Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի շուրջ։

«Տարածաշրջանում կայուն խաղաղության կառուցման առաջընթացը աներևակայելի տպավորիչ է եղել, և իհարկե, մենք, որպես Եվրոպական միություն, ձգտում ենք լինել ամուր գործընկերներ Հայաստանի Հանրապետության, բայց նաև՝ Ադրբեջանի համար, որպեսզի այդ խաղաղությունը դառնա կայուն իրականություն, որն օգուտ կբերի բոլոր մարդկանց»,-շեշտեց Գրոնոն:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նաև ընդգծեց, որ Բրյուսելը տարբեր միջոցներով և ձևերով աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Թողնել պատասխան