Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Երևան քաղաքական ուղերձից բացի նաև տնտեսական նշանակություն ուներ․ այն ցույց տվեց, որ Բրյուսելը պատրաստ է խորացնել Հայաստանի հետ տնտեսական և առևտրային համագործակցությունը՝ այն դիտարկելով որպես երկկողմ հարաբերությունների առանցքային ուղղություններից մեկը։
Այս մասին հուլիսի 8-ին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն՝ անդրադառնալով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հայաստան կատարած աշխատանքային այցի նշանակությանն ու կարևորությանը։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նախ հուլիսի 1-ին եղել էր Բաքվում, քննարկումներ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ արդեն հուլիսի 2-ին նա աշխատանքային այց էր կատարել Երևան: Այցի շրջանակում նաև հանդիպում էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Մագդալենա Գրոնոյի խոսքով՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահի երևանյան այցը վերահաստատեց Բրյուսելի պատրաստակամությունը՝ ընդլայնելու երկկողմ համագործակցությունը։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Թողնել պատասխան