ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուկրաինական հակամարտության կարգավորման հետագա քայլերը …

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուկրաինական հակամարտության կարգավորման հետագա քայլերը քննարկելու համար հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զանգահարելու մտադրության մասին

«Մեզ հարց տվեք Պուտինի համար, քանի որ ես այսօր նրա հետ եմ խոսելու։ Նա ցանկանում է վերջ դնել հակամարտությանը»,- Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի  շրջանակներում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ  համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Դոնալդ Թրամփը։

Թրամփը նաև նշել է, որ հաճախ է շփվում Պուտինի հետ։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ռուսաստանի առաջնորդը ցանկանում է վերջ դնել հակամարտությանը, և դա լիովին իրագործելի է ստեղծված իրավիճակում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով