Ամերիկյան ուժերը իրանական ափերին գտնվող շուրջ 90 ռազմական օբյեկտ են թիրախավորել…

🇺🇸 Ամերիկյան ուժերը իրանական ափերին գտնվող շուրջ 90 ռազմական օբյեկտ են թիրախավորել՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, հրթիռների և անօդաչուների պահման վայրեր և այլ ռազմական ենթակառուցվածքներ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։
📣 Ըստ իրանական կողմի՝ հարվածները հիմնականում հասցվել են Իրանի հարավային ափամերձ շրջաններին՝ Հորմուզի նեղուցից մինչև Օմանի ծոց։ Թիրախների թվում է եղել Բանդար Աբբասը, որտեղ գտնվում է Իրանի խոշորագույն նավահանգիստը, ինչպես նաև ռազմածովային ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կարևոր օբյեկտներ։
🇮🇷 Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն արդեն հայտարարել է, որ Պարսից ծոցի հարևաններ Բահրեյնում և Քուվեյթում տեղակայված երկու ռազմաբազա է թիրախավորել՝ սպառնալով ամերիկյան հարվածների շարունակման պարագայում ընդլայնել հարվածների աշխարհագրությունը։ |azatutyun.am|
🇮🇷🇺🇸 Իրանը դադարեցնում է Վաշինգտոնի հետ վերջնական կարգավորման բանակցությունները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրանական բարձրաստիճան աղբյուրը։ 🗣 «Դոնալդ Թրամփի կողմից Իրանի ժողովրդին ուղղված ուղղակի սպառնալիքների և Վաշինգտոնի կողմից իր պարտավորությունների բազմիցս…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով