Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ,  հունիսի 7-ին կայա…

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ,  հունիսի 7-ին կայացած ընտրություններում ԲՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանը։ 
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեից։ 

«Քրեական վարույթի շրջանակում Ա.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):

Նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար»,– հայտնեցին Կոմիտեից։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով