Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և վերջինիս ուղեկցող բարձրաստիճան պատվիրակության անդամներին՝ հուլիսի 3-ին Թեհրան այցելելու և Իրանի Իսլամական Հանրապետության հանգուցյալ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար։
Իրանի նախագահի հայերեն շնորհակալագիրը տարածվել է նրա X-ի միկրոբլոգում.
Իրանի նախագահի հայերեն շնորհակալագիրը տարածվել է նրա X-ի միկրոբլոգում.
«Մենք երբեք չենք մոռանա բարի կամքի դրսևորումը։ Հույս ունեմ, որ Իրանի և Հայաստանի երկու վեհ ժողովուրդների միջև պատմական ու բարեկամական հարաբերությունները, որոնք մշտապես հիմնված են եղել փոխադարձ շահերի, բարիդրացիության սկզբունքի և փոխադարձ հարգանքի վրա, կշարունակեն էլ ավելի զարգանալ»,-ասված է Փեզեշքիանի ուղերձում։
Թողնել պատասխան