Փաշինյանը հաստատեց՝ Մխիթար Հայրապետյանը լքում է նախարարի պաշտոնը Մխիթար Հայրապետ…

Փաշինյանը հաստատեց՝ Մխիթար Հայրապետյանը լքում է նախարարի պաշտոնը
📌 Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
🗣 Փաշինյանի խոսքով՝ քննարկումների ընթացքում Հայրապետյանն ինքն է հայտնել, որ չի ցանկանում շարունակել աշխատանքը կառավարության կազմում։ Անդրադառնալով ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի հարցին՝ վարչապետը նշել է, որ այժմ քննարկվում է նրա հետագա ներգրավվածության ձևաչափը, և որոշումների մասին կհայտարարվի ավելի ուշ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով