Իրան-ԱՄՆ հարվածները շարունակվում ենԱՄՆ-ն հայտարարել է Իրանի ափամերձ գոտում ևս 90…

❗️Իրան-ԱՄՆ հարվածները շարունակվում են
🔺ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի ափամերձ գոտում ևս 90 ռազմական օբյեկտի (ՀՕՊ համակարգեր, ԱԹՍ-ների ու հրթիռների պահեստներ, լոգիստիկ ենթակառուցվածքներ) թիրախավորման մասին: Ըստ իրանական կողմի՝ հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 78-ը:
🔺Իրանի բանակն իր հերթին հայտարարել է Բահրեյնում, Կատարում, Քուվեյթում ամերիկյան օբյեկտների դեմ պատասխան հարվածների մասին:
❗️Հատկանշական է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել ոչ միայն Իրանի հարավին, այլև երկրի հյուսիս-արևելքին: Իրանական կողմի փոխանցմամբ՝ թիրախավորվել է Աղ Թեքե կամուրջը, որը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևելյան ճյուղի (Գորգան-Ինչե Բորուն երկաթուղային երթուղի) մաս է:
@IRI2day

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով