«Իմ նախընտրական խոստումները կատարված կհամարեմ, երբ ամբողջ թալանվածը հատիկ առ հատիկ հետ բերվի, և իրենց արժանի տեղում հայտնվեն այն մարդիկ, ովքեր պատասխանատու են դրա համար։ Միայն այդ ժամանակ կհամարեմ, որ իմ նախընտրական խոստումներն ամբողջովին կատարվել են»,- Կառավարությունում հուլիսի 9–ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա։
Վարչապետը հավելել է, որ նույնը վերաբերում է նաև Մարտի 1-ի գործին, նաև՝ ապօրինի ճանապարհով հարստություն կուտակելու դեպքերին։
«Այն ժամանակ, երբ Մարտի 1-ի գործով պատասխանատուները ենթարկվեն պատասխանատվության, երբ խարդախությամբ և կեղծիքներով հարստություն կուտակած անձինք պատասխանատվության ենթարկվեն, միայն այդ դեպքում կարող եմ ասել, որ իմ նախընտրական խոստումները կատարվել են։ Այս պահին չեմ համարում, որ դրանք կատարված են»,- նշել է Փաշինյանը։
Թողնել պատասխան