Սա հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ բացված դատ է․ Դավիթ Իշխանյանի ուղերձ…

📌 Սա հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ բացված դատ է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը՝ Բաքվի բանտից
Բաքվում պահվող Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը բանտից ուղերձ է հղել՝ անդրադառնալով իր գործով վերաքննիչ դատավարությանը։ Ձայնագրությունը հրապարակվել է Արցախի Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջում։ 
Իշխանյանը հայտարարել է, որ Ադրբեջանի վերաքննիչ դատարանում ընթացող դատավարությունը ձևական բնույթ է կրում, սակայն իրենք բողոքարկել են առաջին ատյանի վճիռը, քանի որ «միջազգային դատարան տանող ճանապարհը հենց դա է»։
«Սա քաղաքական պատվերով և քաղաքական դատավարություն է, այս դատավարությունը որևէ կապ չունի քրեական հանցագործությունների հետ, սա էթնիկ պատկանելիության և ազգային ատելության հողի վրա դատավարություն է»,- ասել է նա։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով