📌 Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը չորս օր տևած դադարից հետո վերսկսում է աշխատանքը։
Այսօր վաղ առավոտից գործարանի աշխատակիցները հավաքվել էին գործարանի դիմաց՝ պահանջելով պարզաբանել, թե ինչու է արտադրությունը դադարեցվել։ Ավելի ուշ տարածք էին ժամանել քննիչներն ու ոստիկանները, որից հետո տեղի ունեցած քննարկումների արդյունքում հայտարարվեց, որ կազմակերպչական և տեխնիկական հարցերի լուծումից հետո գործարանը կանցնի բնականոն աշխատանքի։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հայտնել էր, որ նպատակն է ապահովել, որպեսզի իրավական գործընթացները չխոչընդոտեն արտադրությանը։ Այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Արարատցեմենտ»-ը «շատ շուտով լինելու է պետական»։

Թողնել պատասխան