Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարացվեցՀակակոռուպցիոն դատարանն այսօ…

Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարացվեց
Հակակոռուպցիոն դատարանն այսօր՝ 2026թ. հուլիսի 9-ին հրավիրած դատական նիստում քննելով գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը, որոշեց երկու ամսով երկարացնել տնային կալանքի ժամկետը։
Մեղադրողը պահանջում էր ժամկետը երկարացնել երեք ամսով։
Տնային կալանքի ընթացքում Սամվել Կարապետյանին արգելվում է շփվել այն անձանց հետ, որոնց տվյալները քրեական վարույթի շրջանակում նշված են դատարանի նախորդ որոշումներում։ Մյուսների հետ շփումները չեն արգելվում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով