ԱնկլավներՄենք հաճախ ենք խոսում անկլավների մասին ու կանխատեսում, որ Նիկոլ Փաշինյա…

Անկլավներ
Մենք հաճախ ենք խոսում անկլավների մասին ու կանխատեսում, որ Նիկոլ Փաշինյանը հանձնելու է անկլավները։ Ընդդիմադիր դաշտում տեսել ենք բազմաթիվ նման մեղադրանքներ ու զգուշացումներ, սակայն գոնե թե մենք չենք տեսել ընդդիմության առաջարկը անկլավների հարցի լուծման հետ կապված։ Այստեղ ընդդիմությունը պետք է խնդրի լուծման հնարավոր 2 սցենար դիտարկի ու ներկայացնի․
Ա․ Իրավական փաստաթղթերով, այդ թվում՝ ԽՍՀՄ քարտեզներով բանակցային գործընթացում ապացուցել, որ «անկլավ» հասկացողություն չկա։
Բ․ Եթե չի ստացվում բանակցային գործընթացում հասնել Ա կետի խնդրի լուծմանը, ապա անկլավների հարցի լուծումը կառուցել հետևյալ տրամաբանությամբ․ այն տարածքները (Տիգրանաշեն և այլն), որոնք այս պահին գտնվում են Հայաստանի վերահսկողության տակ, մնում են Հայաստանին, իսկ այն տարածքները (Արծվաշեն և այլն), որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, մնում են Ադրբեջանին։ Այսինքն, տեղի է ունենում տարածքների փոխանակություն։
Կարմիր գիծ պետք է լինի «կղզյակների» առաջացումը ՀՀ տարածքում ու շեշտը պետք է դրվի նրա վրա, որ եթե կողմերը շահագրգռված են իրական խաղաղությամբ, ապա կողմերից որևէ մեկի շահերից չի կարող բխել «կղզյակների» առկայությունը մյուս երկրի տարածքում։ Այսինքն, տարածքների փոխանակության նկատմամբ դիրքորոշումն ինքնին ցույց կտա կողմերի իրական նվիրումը խաղաղության հաստատմանը։
Ի դեպ, հաշվի առնելով, որ հարցը վերաբերում է մեր պետությանը, եթե Նիկոլ Փաշինյանը կարողանա հասնել խնդրի նման լուծման, մենք դա ևս կողջունենք, սակայն առ այս պահը նա մեզ լավատեսության հիմքեր չի տվել։
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով