Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը հաղորդել է, որ Իսրայելը վերջերս ԱՄ…

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը հաղորդել է, որ Իսրայելը վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել է, որ հետախուզական տվյալներ ունի, ըստ որոնց՝ Իրանը ծրագրում է մահափորձ իրականացնել նրա դեմ։
Ինչպես նշում է պարբերականը, այդ տեղեկությունները կարող են հանգեցնել ԱՄՆ-ի դիրքորոշման կոշտացմանն ու Իրանի հետ հակամարտության հետագա սրմանը։
The Wall Street Journal-ը գրում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շարունակում է հանդես գալ Իրանի դեմ ռազմական գործողությունների օգտին, մինչդեռ Թրամփը մինչև վերջերս նախընտրում էր խնդրի դիվանագիտական լուծումը՝ մտավախություն ունենալով, որ հակամարտության սրումը կարող է լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ։
ԱՄՆ-ի կառավարությունն ու Իրանը դեռևս չեն արձագանքել մահափորձի վերաբերյալ այս պնդումներին։ Սակայն Վաշինգտոնը նախկինում հայտարարել էր, որ կանխել է Թրամփի դեմ Իրանի կողմից կազմակերպված մի քանի մահափորձ։
Այս շաբաթ Անկարայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել էր, որ Իրանն իրեն ներառել է իր թիրախների ցանկում։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Իրանի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի սկսած ռազմական գործողությունների հետևանքով սպանվել էր Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով