Հայաստանյան իրականության մեջ քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն …

Հայաստանյան իրականության մեջ քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին՝ փորձելով վարկաբեկել իր համար ամենավտանգավոր քաղաքական ընդդիմախոսներին.
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ իրականացվող երկարատև թիրախավորումն ու նրա շրջապատի գործիչների նկատմամբ իրավապահ գործողությունները բազմաթիվ հարցեր են առաջացնում դրանց իրական շարժառիթների վերաբերյալ, վառօրինակ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, որն ընկալվում է որպես այդ նույն շղթայի հերթական օղակ՝ նպատակ ունենալով ոչ թե արդարադատություն իրականացնել, այլ՝ հարվածել Անդրանիկ Թևանյանի անբասիր քաղաքական հեղինակությանը։
Եթե ՔՊ-ն իսկապես վստահ է իր հանրային աջակցությանը, ապա նա պետք է մրցի գաղափարներով, ծրագրերով և իր կառավարման 8 տարում գրանցած արդյունքներով, ոչ թե՝ քաղաքական ընդդիմախոսներին վարկաբեկելու ճղճիմ փորձերով։
Քաղաքական հաշվեհարդարը երբեք չի կարող փոխարինել արդարադատությանը, իսկ իրավապահ համակարգի նկատմամբ ցանկացած կասկած հարվածում է ոչ միայն ընդդիմությանը, այլև մեր պետության իրավական հիմքերին…
#Ազատություն_քաղբանտարկյալ_Անդրանիկ_Թևանյանին
#Ազատություն_քաղբանտարկյալ_Արեգնազ_Մանուկյանին
#Ազատություն_բոլոր_քաղբանտարկյալներին
Սոնա Աղեկյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով