«Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման անհրաժեշտություն առաջացել է՝ պ…

🗣 «Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման անհրաժեշտություն առաջացել է՝ պայմանավորված այն փոփոխություններով, որ տեղի են ունեցել Հայաստանի անվտանգային միջավայրի շուրջ։
🔸 Թե որ ուղղություններով են փոփոխություններ լինելու, այս պահին չենք կարող խոսել: Հիմնական քննարկումները եղել են աշխատակարգի, կանոնակարգի շուրջ»,- այս մասին ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում:
📌 Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ որոշում է ստորագրել, որով ստեղծվում է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով, որի նախագահը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *