ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «չի կիսում այն կարծիքը», որ պետք է վերադառնալ …

‼️ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «չի կիսում այն կարծիքը», որ պետք է վերադառնալ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը:
🗣 «Որն է դրա արգումենտը, չեմ հասկանում՝ ինչպես են կարողանում մարդիկ նման փաստարկ բերել, երբ այն մեկ հոդված չունի, առնվազն ևս 8 հոդված ունի, և էդ ութ հոդվածի հետ տեսել ենք՝ ինչեր են տեղի ունեցել: Ինչպես կարող է որևէ մեկը՝ քաղաքական գործիչ լինի կամ չլինի, պնդել, որ այդ ութի հետ տեղի ունեցածը… Իրականությունը չընդունի, և ասի, որ մենք մեկ հոդվածի համար պետք է վերադառնանք:
🔸 Կարող է վերադառնանք, և նույն ճանապարհը կրկնենք էն ութի հետ կապված, ինչ եղել է: Դրա համար ընդհանրապես չեմ կիսում այդ կարծիքը»,- հայտարարեց Գրիգորյանը:
📌 Նշենք, որ մի շարք ընդդիմադիր գործիչներ կարծիք են հայտնում, որ տրանսպորտային ապաշրջափակման հարցի շրջանակը քննարկելու համար պետք է վերադառնալ Նոյեմբերի 9-ի փաստաթղթին:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *