Ռուս գործարարներն ուզում են Արմանիսում նոր տարածքներ ուսումնասիրել.❓ ի՞նչ ռիսկեր են տեսնում փորձագետները«Սագամար» ՓԲԸ-ն 2026 — 2029թթ. -ին ցանկանում է երկրաբանական ուսումնասիրություններ կատարել Լոռու մարզի Արմանիսի հանքային դաշտի արևմտյան և հարավարևելյան թևերում:
«Սագամար» ՓԲԸ-ն, հիշեցնենք,
ընդերքօգտագործման իրավունք ունի Արմանիսի ոսկի-բազմամետաղների հանքավայրի համար, սակայն արդեն 10 տարի է` չի շահագործում հանքավայրը:
📌Ընկերության բաժնետերերը երկու ռուս գործարարներ են` Դմիտրի Կորժևը` 29,66% և Դմիտրի Տրոիցկին` 70,34% մասնաբաժիններով:
Արմանիսի հանքային դաշտը գտնվում է Ստեփանավան քաղաքից 1.6 կմ արևելք, Արմանիս և Ուրասար բնակավայրերից հարավ: «Սագամար» ՓԲԸ-ն երկրաբանական ուսումնասիրությունների համար հայցում է Արմանիսի հանքային դաշտի արևմտյան և հարավարևելյան թևերը: Հայցվող տեղամասերը ներառված են Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի Ուրասար և Արմանիս բնակավայրերի վարչական սահմաններում, զբաղեցնում են համապատասխանաբար 894.98 հա և 549.84 հա մակերեսներ:
📍Հյուսիսարևմտյան թևի (Ուրասարի կողմ) տեղամասը գտնվում է Արմանիսի ոսկու հանքավայրի բացահանքից և հարստացուցիչ ֆաբրիկայից արևմուտք՝ ձգվելով դեպի Ուրասար բնակավայրի վարչական տարածք։
🔗Մանրամասները՝
ԱՅՍՏԵՂ
Ռուս գործարարներն ուզում են Արմանիսում նոր տարածքներ ուսումնասիրել. ի՞նչ ռիսկեր են տեսնում փորձագետները
«Սագամար» ՓԲԸ-ն ընդերքօգտագործման իրավունք ունի Արմանիսի ոսկի-բազմամետաղների հանքավայրի համար, սակայն արդեն 10 տարի է` չի շահագործում:…
Թողնել պատասխան