Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 19-21-ը կգործուղվի Եթովպիայի Դա…

Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 19-21-ը կգործուղվի Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն։
Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Որոշման համաձայն՝ Աննա Հակոբյանը կգործուղվի Ադիս Աբեբա՝ «Խաղաղություն և կայուն զարգացում. փիլիսոփայական ուսումնասիրություն» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։
ՀՀ վարչապետի աշխատակազմին հանձնարարվել է սահմանված կարգով ապահովել գործուղման հետ կապված փաստացի ծախսերի հատուցումը։ Նշվում է, որ հուլիսի 19-ի օրապահիկը հաշվարկվելու է տարանցիկ վայրի՝ Դուբայի համար։
Որոշմամբ նախատեսվում է նաև, որ գործուղումից վերադառնալուց հետո Աննա Հակոբյանը երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան հաշվետվություններ կներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ արտաքին գործերի նախարարություն։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով