Սերժ Սարգսյանի գործով դատարանը թույլ տվեց նիստերն անցկացնել առանց նրա մասնակցու…

⚖️ Սերժ Սարգսյանի գործով դատարանը թույլ տվեց նիստերն անցկացնել առանց նրա մասնակցության
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը, և նրա գործով հետագա դատական նիստերը կշարունակվեն առանց երրորդ նախագահի մասնակցության։ Դատարանը նույն որոշումն է կայացրել նաև «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի վերաբերյալ։
Այսօրվա նիստում դատարանն արդեն անցել է գործի հիմնական դատալսումներին, իսկ մեղադրող կողմը ներկայացրել է իր բացման խոսքը։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով