2026թ. մայիսի 18-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վիճաբանության մեջ էր մտել քաղաքացի Արփինե Սողոյանի հետ, ով նրան մեղադրել էր հայրենիքը գողանալու մեջ։ Միջադեպի ժամանակ վարչապետը վրդովվել էր.
«Եթե դուք Ռոբն եք, ձեզ կզացնելու եմ։ Էդ Ղարաբաղի ակցենտով դիմակավորվածներ կան, որ վիդեոներ են տարածում։ Դուք եք փախած լակոտները, հանեք ձեր դիմակները, այ ստահակներ, այ փախածներ, այ մեր երեխեքին հակառակորդի առաջ մենակ թողածներ։ Ռոբի լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ…»
,- ասել էր Փաշինյանը։
Արփինե Սողոյանն անհետ կորած Հրանտ Պապիկյանի քույրն է և «Սրբազան պայքար»-ի գործով պաշտպան Տաթևիկ Սողոյանի մայրը։ Նա մանկաբարձ-գինեկոլոգ է, որպես կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչ աշխատում է «Քանաքեռ-Զեյթուն» առողջության կենտրոնում։ 📌 21 տարվա աշխատանքից հետո այսօր նրան ծանուցել են՝ սեպտեմբերի 14-ից աշխատանքային պայմանագիրը լուծվելու է։
🔻Միջադեպից հետո տեղեկություններ կային, որ Արփինե Սողոյանին պատրաստվում են աշխատանքից հեռացնել, սակայն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցրել էր՝ բացառվում է, որ որևէ մարդ իր քաղաքական հայացքների համար ազատվի աշխատանքից։
«Մանավանդ, որ խոսքը գնում է կնոջ մասին, ով եղբորն է կորցրել և իր էմոցիան կարող է արտահայտել այսկերպ կամ այնկերպ»
,- ասել էր Տիգրան Ավինյանը:
Թողնել պատասխան