Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները վաղուց դուրս են եկել սովորական քաղաքական բանավեճի շրջանակներից՝ վերածվելով անձնական ու քաղաքական գոյատևման պայքարի։
2026թ. հուլիսի 6-ին ձերբակալվեց գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Ձերբակալությանը նախորդել էին ժամեր տևած խուզարկությունները Ծառուկյանի առանձնատանն ու նրա հետ փոխկապակցված 70-ից ավելի հասցեներում։
Հաջորդ օրը՝ հուլիսի 7-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Ծառուկյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց։ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ:
Ըստ Քննչական կոմիտեի, Գագիկ Ծառուկյանը և մի քանի իրանցի գործարարներ համատեղ հիմնել են ընկերություններ՝ իրավաբանական անձինք։ Ապա Իրանից Հայաստան են ներկրել 52 միավոր տրանսպորտային միջոց, տեխնիկա, վառելիք և տարբեր տեսակի ապրանքներ։
«Ներկրումները քողարկելով տնտեսական գործունեություն ծավալելու ձևական դրսևորումներով, կեղծել են ներմուծման մաքսային հայտարարագրերը և պաշտոնական այլ փաստաթղթեր, նախապես առաջացած դիտավորությամբ հափշտակել են ընդհանուր 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամ արժողության գույքերը»
,- ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։
Գլխավոր դատախազությունը կասկածելի է համարում Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք գույքերի ձեռք բերման օրինականությունը։ 2023 թվականինց Ծառուկյանի ու ընտանիքի անդամների՝ կնոջ, ծնողների, որդիների, հարսի գույքն ուսումնասիրվում է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում:
📌ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական վարույթի նախաձեռնումը և կալանավորումը նրա թիմակիցները և ընդդիմադիր մի շարք ուժեր համարում են քաղաքական հետապնդում ու ընդդիմախոսներին ճնշելու հերթական փորձ։
🔗Ավելին՝ ԱՅՍՏԵՂ
Բիզնես, քաղաքականություն և անձնական թշնամանք. Փաշինյան-Ծառուկյան հակամարտության նոր փուլը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները վաղուց դուրս են եկել սովորական քաղաքական բանավեճի…
Թողնել պատասխան