Գիշերը ԱՄՆ-ի և Իրանի փոխհրաձգությունը կանգ չի առել։ Ռազմական գործողությունների …

🇮🇷🇺🇸 Գիշերը ԱՄՆ-ի և Իրանի փոխհրաձգությունը կանգ չի առել։ Ռազմական գործողությունների ֆոնին կողմերը պահպանել են նաև կոշտ հռետորաբանությունը։
🔻 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է հարվածել իրանական ենթակառուցվածքներին, եթե Թեհրանը Վաշինգտոնի հետ չբանակցի. «Էներգետիկ թիրախները կթողնեմ վերջում, բայց ի վերջո կհարվածենք էներգետիկ ենթակառուցվածքներին»: Reuters-ի փոխանցմամբ՝ իրանական ռազմական տասնյակ թիրախների և առափնյա օբյեկտների դեմ կործանիչներ, անօդաչուներ և ռազմանավեր են կիրառվել։
🔻 Իրանի թիրախում կրկին տարածաշրջանի ԱՄՆ դաշնակիցներն են եղել։ Մասնավորապես՝ իրանական զինուժը հայտարարել է, որ երկրորդ անգամ թիրախավորել է հորդանանյան «Ազրաք» ավիաբազայում տեղակայված ամերիկյան օբյեկտները։ Քուվեյթի բանակն, իր հերթին, հայտարարել է, որ փորձում է հետ մղել իրանական անօդաչուները։ Բահրեյնում ամերիկյան ռազմական օբյեկտները ևս թիրախավորվել են, օդային տագնապ է հայտարարվել։ |azatutyun.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով