Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը հայտարարել է, որ անհամբեր սպասում է Հայաստանի հետ համատեղ ջանքերի շարունակությանը՝ Հայաստանի և Լիտվայի հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև Հայաստանի եվրոպական օրակարգին աջակցելու ուղղությամբ։
Կեստուտիս Բուդրիսն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ արձագանքելով X-ում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գրառմանը, որով վերջինս շնորհավորել էր Բուդրիսին՝ Լիտվայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։

«Հարգելի բարեկամ Կեստուտիս Բուդրիս, ջերմագույն շնորհավորանքներս եմ հղում Ձեզ Լիտվայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Ես մեծապես արժևորում եմ մեր մտերիմ կապերը և անհամբեր սպասում եմ մեր համագործակցությանը՝ Հայաստան-Լիտվա գործընկերությունը խորացնելու, Հայաստանի եվրոպական օրակարգն առաջ մղելու ուղղությամբ»,- գրել էր Արարատ Միրզոյանը։
Արձագանքելով Արարատ Միրզոյանի գրառմանը՝ Լիտվայի ԱԳ նախարարը գրել է.
«Հարգելի Արարատ Միրզոյան, շնորհակալ եմ ջերմ մաղթանքների համար։ Ես խորապես գնահատում եմ մեր բարեկամությունը և անհամբեր սպասում եմ մեր համատեղ ջանքերը շարունակելուն՝ Լիտվա-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու և Հայաստանի եվրոպական օրակարգին աջակցելու ուղղությամբ»,- գրել է Բուդրիսը։
Թողնել պատասխան