Հորդանանի զինված ուժերը հայտարարել են, որ հակաօդային պաշտպանության համակարգերը հ…

Հորդանանի զինված ուժերը հայտարարել են, որ հակաօդային պաշտպանության համակարգերը հուլիսի 16-ի վաղ առավոտյան որսացել են Թագավորությանն ուղղված իրանական ութ հրթիռ։
Այս մասին հայտնում է հորդանանյան Petra լրատվական գործակալությունը։
Ռազմական աղբյուրը հայտնել է, որ կատարվածի հետևանքով զոհեր կամ նյութական վնասներ չեն գրանցվել։
Զինված ուժերն ընդգծել են, որ իրենք շարունակում են վերահսկել Հորդանանի օդային տարածքն ամենաբարձր պատրաստվածությամբ՝ հայտարարելով ցանկացած սպառնալիքի պատասխանելու վճռականության մասին։  
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Իրանի բանակը հայտարարել էր, որ հարվածային անօդաչու թռչող սարքեր է արձակել Հորդանանի Ազրակ ավիաբազայում ԱՄՆ զինված ուժերի կապի համակարգերի, ֆիքսված ռադարային կայանի և վառելիքի պահեստների վրա։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով