Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղ…

❗️ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
📣 «Այդ շինությունը կառուցված է եղել համայնքային տարածքի վրա, վարձու, անօտարելի հողի վրա՝ խախտումներով։ Պայմանագրի համաձայն՝ կողմերից մեկը, այսինքն՝ Երևանի քաղաքապետարանը, խզել է պայմանագիրը, և շենքն ամբողջությամբ անցել է քաղաքապետարանին»։
🗣 Ավինյանի խոսքով՝ խախտումները արձանագրվել են դեռևս 1 տարի առաջ․ «Տարբեր քննարկումներ ունեցել ենք իրենց հետ, և լուծումներ այդպես էլ չեն գտնվել։ Լուծումներ չգտնելուց հետո արդեն վերջնական որոշում է կայացվել», — ասել է Ավինյանը։
Պատասխանելով հարցին՝ Երևանի քաղաքապետն ասել է, որ կոնկրետ այս գործընթացը կապ չունի Ծառուկյանի քրեական գործերի հետ, նրա խոսքով՝ սա ավելի վաղ է սկսվել և տեղի էր ունենալու՝ անկախ որևէ գործընթացից։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով