⚖️ Փաստաբան Վահե Գրիգորյանը հայտնում է՝ Վերաքննիչ վարչական դատարանը ևս հաստատել է, որ 2024թ. համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր։
🗣 «Այսպիսով, ՀՀ վարչական դատարանները եզրափակիչ դատական ակտերով հաստատել են մեր պնդումը, որ ռեժիմը թե՛ 2024, թե՛ 2025թ ոչ իրավաչափորեն է ՀՀ քաղաքացիների համար թանկացրել կարմիր և կապույտ գծանշումներով ավտոկայանատեղիների վճարը»,- գրել է Գրիգորյանը:
💬 Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Մանուկ Սուքիասյանը ևս անդրադարձել է թեմային՝ գրելով. «Մայր Հայաստան» խմբակցությունը վերաքննիչ դատարանում հաղթեց կարմիր կետագծերի նաև 2024թ. թանկացման դեմ գործը։ Նախկինում հաղթել էինք 2025թ. թանկացումը»:
Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման դրույթները:
Թողնել պատասխան