-Հայաստանի իշխանություններն ընդամենը ասում են՝ Հայաստանում չպետք է խոսել Արցախ վերադառնալու մասին, որ ադրբեջանցիներն էլ չխոսեն Հայաստան գալու մասին։ Սա որքանո՞վ է համապատասխանում իրականությանը։-Նախ ադրբեջանցիներն այդ թեման շրջանառության մեջ են մտցրել դեռ այն ժամանակ, երբ Արցախում հայեր էին ապրում։ Երկրորդ՝ երբ դու ամրագրված, միջազգայնորեն հաստատված, տարբեր ձևով փաստարկված փաստը համեմատում ես առհասարակ մի բանի հետ, որը զրոյից է հորինվել և երբևէ գոյություն չի ունեցել պատմության մեջ ու միջազգային իրավունքում, դրանով ոչ միայն ոչնչացնում ես քո փաստարկված նյութը, այլ նաև կշիռ ես հաղորդում դիմացինի ոչ փաստարկված նյութին։ Սա քաղաքականություն է, ու ես կգերադասեի, որ Հայաստանի իշխանությունները լռեին, քան թե դա այդկերպ մեկնաբանեին։ Դրանով իրենք ընդամենը հերթական անգամ Ալիևին ծառայություններ են մատուցում։
https://step1.am/blog/2026/07/16/48165/
Ալիևը գլուխ է գովում, որ նորմալիզացրեց պատերազմով հարց լուծելը
Step1.am-ի հարցերին պատասխանել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ –Օկուպացված Շուշիում օրերս Ալիևի արած հայտարարություններն ի՞նչ են փաստում՝ նա լավ է հասկանո՞ւմ, որ միջազգային հանրությունը չի ընդունել Արցախն Ադրբեջանի կազմում, եւ ուժով «լուծումը» լեգիտիմ…
Թողնել պատասխան