Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի տարածքում  «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական …

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի տարածքում  «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի կողմից ու Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ 27,90 հեկտարի վրա անտառ կհիմնվի։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գավառի համայնքապետարանում տեղի է ունեցել  «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի կողմից Գավառ քաղաքում անտառտնկման աշխատանքների իրականացման վերաբերյալ առաջին հանրային լսումը, որին մասնակցել են «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի, Գավառի համայնքապետարանի, բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչներ, բնակիչներ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով