Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքի առթի հարուցված քրեական վ…

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքի առթի հարուցված քրեական վարույթի շրջանակում մեկ անձ ձերբակալվել է
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ 
«Սպանության, սպանության փորձի, հրազենի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձ ձերբակալվել է»,- նշեցին Քննչական կոմիտեից։ 
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին ժամը 21։18-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների մասին։  Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, որտեղ հայտնաբերվել էր դի։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով